Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Փաստացի՝ կաշառել են տուն, գույք, հող կորցրած կիրանցիներին

Փաստացի՝ կաշառել են տուն, գույք, հող կորցրած կիրանցիներին
07.08.2024 | 07:13

Կիրանց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տանտիրոջը, որպես փոխհատուցում, տրվել է 140 հազար դոլարին համարժեք դրամ, վագոն-տնակի տիրոջը՝ 50 հազար դոլարին համարժեք գումար։

Սահմանամերձ գյուղերում տների արժեքը սովորաբար չի գերազանցում 20-30 հազար դոլարին համարժեք գումարը։ Նիկոլ Փաշինյանը իրենց տան, գույքի, հողի կորստից դժգոհ Կիրանցի բնակիչներին կաշառել է մեծ գումարներով, որպեսզի նրանք լռեն։ Ընդ որում, դա կատարվել է ապօրինի, առանց իրավական հիմքի, գաղտնի կերպով։ Սակայն այդ հողերը միայն Կիրանցի բնակիչներին չեն պատկանում, այլ՝ ՀՀ-ին։ Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցում ստանալ, այսինքն՝ կաշառք վերցնել։ Փաշինյանի իշխանության 6 տարիներին պետական աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագիրը չարվեց, այդ ծրագիրը մեկնարկեց, երբ սահմանազատման անվան տակ Տավուշում սկսվեց հողերի հանձնումը։ Օրինաչափ է, որ պետական անհատույց աջակցության չափը 16 միլիոն դրամից 21 միլիոն դրամ բարձրացնելու որոշումը վերաբերում է միայն 4 գյուղերին՝ Կիրանցին, Ոսկեպարին, Բաղանիսին և Բերքաբերին, այն գյուղերին որոնց սահմանամերձ տարածքներն անօրինական կերպով հանձնվել են Ադրբեջանին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ